Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

21 միլիոն դրամի յուրացում` ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի բաժնում

22:10, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
21 միլիոն դրամի յուրացում` ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի բաժնում

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Հրազդանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը՝ բաժնի 6 աշխատակիցների և իրեն, առանց իրավական հիմքի, վճարել է ընդհանուր 21.567.472 դրամ:
     Ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի ծառայողական քննության նյութերը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար։

| | |
4374 | 2