Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանե Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ երկվորյակները մեծանան մոր հետ

18:30, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Մանե Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ երկվորյակները մեծանան մոր հետ

Այսօր Գյումրու «Երեխաների տուն» էր այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանը, գրում է «Առավոտ»-ը: Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ եկել է Գյումրի՝ երկվորյակներին տեսնելու, տեղում իրավիճակին ծանոթանալու ու մասնակցելու նիստին, որտեղ որոշվելու էր երեխաների ճակատագիրը։ «Դուք հավանաբար արդեն տեղեկացված եք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, և այս պահին երեխաներն ինչ կարգավիճակում են գտնվում, այնուամենայնիվ խորհրդի և բոլորի միակարծիք մոտեցումն է, որ հաշվի առնելով հանգամանքները՝ մենք հնարավորություն ենք տալու երեխայի լավագույն շահը և իրավունքներն իրացնելու, որն է՝ երեխան պետք է մեծանա ընտանիքում ՝ ծնողների հսկողության ներքո»,-ասաց նախարարը։

Մանե Թանդիլյանը, ով շատ զգացված էր հայ հասարակության օգնելու, օժանդակելու պատրաստակամ վերաբերմունքից, նշեց․ «Պետք է ասեմ, որ այս առումով նաև բացը կա պետության կառավարման մեխանիզմների, որ մենք բավականաչափ չենք կարողացել պաշտպանել մեր աղջիկներին, տղաներին և քաղաքացիներին։ Սոցիալապես անապահով իրավիճակը հասցնում է շատ հաճախ այնպիսի քայլերի, որ հետո արդեն պետք է վերաիմաստավորել և չուզենալ կրկնել։ Հետևաբար մենք ձեզ հետ միասին՝ որպես հասարակություն, պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել, ճիշտ դիրքավորվել և իմանալ, որ մեր երկրում ծնվել են երկու առողջ, հրաշալի տղաներ, և մենք միասին պետք է օգնենք, որպեսզի տղաները մեծանան իր ծնողների հետ, իր ընտանիքում՝ պաշտպանենք և աջակցեք ընտանիքին»։ Մանե Թանդիլյանն ասաց, որ այս պահին իրավական գործընթացն այնպիսին է, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց կա հնարավորություն քննարկման և յուրաքանչյուր քայլ բխելու է ծնողի և երեխայի շահերից։ Նա ասաց, որ դեռ չի հանդիպել երեխաների մոր հետ, սակայն ամեն ինչ կանի, որ նրանք մեծանան մոր հետ։ «Ես այդպիսի նպատակ ունեմ, վստահ չեմ, որ հնարավոր կլինի, կտեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան։ Խորհրդակցում եմ նաև մասնագետների հետ, բայց միակ նպատակն այն է, որ ծնողը պետք է մինչև վերջ վստահ լինի, որ իր պաշտպանությունը և խնամքը, որ կարող է իրականացնել, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ բարձր մակարդակով և իր պաշտպանությունն այս առումով նաև ապահովված է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մանե Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ երկվորյակները մեծանան մոր հետ
Մանե Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ երկվորյակները մեծանան մոր հետ
24786 | 2
Facebook