Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի դեմ

17:25, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Պուտինը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տնտեսական միջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել, որոնք կընդունվեն՝ ի պատասխան Ուկրաինայի գործողությունների, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին:

Հրամանագրում ասվում է, որ որոշումն ընդունվել է՝ ի պատասխան «Ուկրաինայի ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող գործողությունների՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցների սահմանման հետ»:

Կառավարությանը հանձնարարվել է կազմել ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն, ինչպես նաև կորոշվեն տնտեսական միջոցները:

6192 | 1
Facebook