Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կուսակիցները վերջնագիր են ներկայացրել Թերեզա Մեյին

16:30, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Կուսակիցները վերջնագիր են ներկայացրել Թերեզա Մեյին

Պահպանողական կուսակցության անդամները պաշտոնը պահպանելու համար 72 ժամ են տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, գրում է The Sunday Times-ը:

Պարբերականի տեղեկության համաձայն՝ պահպանողականները դժգոհ են Մեյի կառավարությունից, այդ թվում Brexit-ի գործընթացից:

Մեյի կուսակից, նախկին զինվորական Ջոնի Մերսերը խորհրդարանականներին կոչ է արել պաշտոնանկ անել նրան: Մերսերի խոսքով՝ այս շաբաթ Թերեզա Մեյին կարող են անվստահության քվե հայտնել, քանի որ «կուսակցության բոլոր թևերը» միավորվել են նրա դեմ:

Պարբերականը նշում է, որ Մեյի դեմ ուղղակի սպառնալիքներ են հնչում ոչ միայն Brexit-ի հարցով նախկին նախարար Դևիդ Դևիսի, այլ նաև Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կողմից:

9356 | 1
Facebook