Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը». Թրամփի խորհրդականը Ծիծեռնակաբերդում է

13:55, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը». Թրամփի խորհրդականը Ծիծեռնակաբերդում է

ԱՄՆ նախագահի՝ կիբերանվտանգության հարցերով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը: Դա պատմական փաստ է: Սակայն ես այստեղ եմ մասնավոր այցով, իսկ ճանաչման հարցերով պետք է զբաղվի վարչակազմը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի վարչակազմը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը:

Ծիծեռնակաբերդում Ջուլիանիին ուղեկցում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

14616 | 0
Facebook