Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Կապանում դեռ ամռանը կարծիքներ կային, որ ՔՊ-ի թեկնածուն, ով էլ լինի, հաղթելու խնդիր է ունենալու». Վահե Սարուխանյան

13:30, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
«Կապանում դեռ ամռանը կարծիքներ կային, որ ՔՊ-ի թեկնածուն, ով էլ լինի, հաղթելու խնդիր է ունենալու». Վահե Սարուխանյան

Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կապանում ընտրություն է կատարվել անձերի միջև, ոչ թե կուսակցությունների։ Մի քիչ սիրողական է ամեն ինչ Հունան Պողոսյանի նշանակման վրա բարդելը, չնայած ի թիվս այլ սյունեցիների, կապանցիներն էլ ոգևորված չէին էդ փաստից, ու նշանակումը որոշակի բացասական գործոն հաստատ ունեցել է։ Բայց Կապանում դեռ ամռանը կարծիքներ կային, որ ՔՊ-ի թեկնածուն, ով էլ լինի, հաղթելու խնդիր է ունենալու։ Կապանն ու Սյունիքն ընդհանրապես հեռու են Երևանից, ու էստեղ չի անցնում "հանուն հեղափոխության վերջնական հաղթանակի էսինչին պիտի ընտրեք" թեզը։ Էստեղ կարևոր է մարդու վաստակը, անունը, հարգանքը, անձի շուրջ մթնոլորտը, կարծիքները։ Գևորգ Փարսյանի հայրը՝ շինկանտորի Ռազմիկը, հայտնի մարդ է, դրական ֆիգուր է ըստ էության, ու որդու հաղթանակի մեջ նրա անվան դերը շատ մեծ է։ Այլ հարց է, իհարկե, թե հոր համար որդուն ընտրելը որքանով է ճիշտ, բայց փաստը դա է։ Փարսյանի տղան նրա ընկերության տնօրենն է, այսինքն՝ հորը ճանաչողները ինչ-որ չափով թերևս գիտեն նաև որդուն, որի արած-չարածն այլ թեմա է։ Թե ՔՊ-ական Նարեկ Բաբայանը, թե նրա կուսակից, համայնքապետի ժպ Նարեկ Ղահրամանյանը Կապանի չափանիշներով, կարելի է ասել, դեռ ճանաչելի, ընկալելի չեն, մաքուր երիտասարդներ են, բայց անուն չեն հանել դեռ, և հետևաբար երկուսն էլ, անկախ Նիկոլի սատարումից, կապանցիների կողմից թիվ մեկ պոստի համար ընդունելի լինելու խնդիր ունեին։ Ես իրավիճակն էսպես եմ ընկալում»։

| | |
4300 | 6
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 13:39, 22.10.2018
Ճիշտ մեկնաբանում է: Համամիտ ենք :
tadevosyan
tadevosyan 13:57, 22.10.2018
Ara hhkn inch kap uni Kapani nerkayis qaxaqapeti het
tadevosyan
tadevosyan 13:58, 22.10.2018
Ankap tupoy dzer mtqer@ dzez paheq