Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Շահեն Հարությունյանի հարցազրույցին

12:30, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Շահեն Հարությունյանի հարցազրույցին

«Ես Կապանի հանրահավաքում ասացի, որ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ հարց եմ տվել Հունան Պողոսյանին և ստացել եմ պատասխան, որն ինձ բավարարել է: Ես ուրախ եմ, որ դրանից հետո հրապարակվեց Շահեն Հարությունյանի հարցազրույցը, որում ասում էր, որ Հունան Պողոսյանն, իրականում, չի հարվածել Շանթ Հարությունյանին»,- լրագրողների հետ զրույցում խոսելով Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասին, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկացնենք, օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում, Շահեն Հարությունյանն անդրադառնալով 2013-ին հոր նկատմամբ իրականացված բռնությանը վերաբերող հարցին, ասել է. «Կոնկրետ Հունան Պողոսյանը հարված չի հասցրել, բայց թույլատրել է, որ կատարի այն, ինչ եղել է հորս նկատմամբ, երբ իր ներկայությամբ բռնություն է եղել»։

Հարցին՝ իսկ թե ինչո՞ւ է 2013-ին Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի անունը հնչեցրել, Շահեն Հարությունյանն ասել է. «Թյուրըմբռնում է տեղի ունեցել, հայրս Նիկոլ Փաշինյանին չի ասել, որ Հունան Պողոսյանն իրեն հարվածել է»։

| | |
4416 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am