Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս ամենը լուրջ մտահոգության առիթ է». Արթուր Հայրապետյան

13:05, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
«Այս ամենը լուրջ մտահոգության առիթ է». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես չգիտեմ, թե ինչու կապանցիները հոգով ՀՀԿ-ական քաղաքապետ ընտրեցին, բայց այս ամենը լուրջ մտահոգության առիթ է։
     Հա, եթե պետք է եկեք ասենք, դե արդարություն է եղել, հա, գիտեմ, որ արդար բառը տեղին է ՏԻՄ ընտրությունների համար, բայց էն, որ պետք է մխիթարական խոսքեր ասենք՝ ասենք... իսկ ավելի լուրջ պետք է հաշվի առնել այն փաստը, թե ինչու է այսօր կապանցին ընտրում ոչ թե ՔՊ թեկնածուին, որը մի քանի գլուխ բարձր է այսօրվա ընտրված քաղաքապետից, այլ կապանցին նախընտրում է հոգով ՀՀԿ-ին։ Դե շատերս գիտենք պատճառները, բայց գոնե ԱԺ ընտրություններին այսօրվա ՏԻՄ ընտրությունները դաս լինեն և վերջիվերջո սրբագրենք մեր շուրջը։
     Ոչ լեգիտիմ ընտրված ղեկավարին դատելն ու աթոռից զրկելն ավելի հեշտ է, քան ընտրված ղեկավարից հիասթափվելը»։

5058 | 5
Facebook