Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միհրան Ջաբուրյանը շարունակում է պայքարն աշխարհի առաջնությունում

01:40, երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Միհրան Ջաբուրյանը շարունակում է պայքարն աշխարհի առաջնությունում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում պարտվեց Զավուր Ուգուևին, ով հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով մեր մարզիկին պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար։ Վաղը Միհրանը սփոփիչ մենամարտ կանցկացնի, որը հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։

2972 | 0
Facebook