Խնդրում ենք սպասել...

Համացանց

Էջմիածնում առաջատարը Դիանա Գասպարյանն է

23:05, կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Էջմիածնում առաջատարը Դիանա Գասպարյանն է

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ թեկնածու Դիանա Գասպարյանը։

Նա բացարձակ առաջատար է 10 տեղամասերում, որտեղ քվեներն արդեն ամփոփվել են:

Հիշեցնենք՝ Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար մրցում էր 12 թեկնածու՝ այդ թվում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը։

17729 | 7
Facebook