«Դեռ հստակ տվյալներ չկան, բայց Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտվում ա...
Հ.Գ. Սրանք միայն գյուղական համայնքների տվյալներն են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ալեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ այս համայնքում 3 թեկնածու է առաջադրվել․ Նարեկ Բաբայանը (ՔՊ), Էդգար Հովհաննիսյանն (անկուսակցական) ու գործարար Գևորգ Փարսյանը (անկուսակցական)։ Վերջինը, նախնական տեղեկություններով, առաջ է անցել իր մրցակիցներից:
Քիչ առաջ Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում նախնական տվյալներ հրապարակեց.
1․ Նարեկ Բաբայան - 4293
2․ Էդգար Հովհաննիսյան - 157
3․ Գևորգ Փարսյան - 5200