Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժամը 17:00-ի դրությամբ արձանագրվել է հետևյալ իրավիճակը

19:50, կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ժամը 17:00-ի դրությամբ արձանագրվել է հետևյալ իրավիճակը

Անկախ դիտորդ դաշինքը Հրազդան և Վաղարշապատ քաղաքներում դիտարկվող 38 տեղամասային կենտրոններում ժամը 17:00֊ի դրությամբ արձանագրվել է հետևյալ իրավիճակը
     - Դիտարկվող տեղամասային կենտրոններից 6-ում եղել են միևնույն թեկնածուի 2 վստահված անձինք
     - 1-ում արձանագրվել են քարոզչական նյութեր
     - 50%-ում տեխնիկական սարքավորումը դժվարությամբ է կարդացել անձը հաստատող փաստաթուղթը կամ մատնահետքը։
     - 24-ում արձանագրվել են դեպքերը, երբ ընտրողը տվյալ տեղամասում գրանցված չի եղել, ինչը վկայում է այն մասին, որ ընտրողները տեղեկացված չեն եղել իրենց քվեարկության վայրի մասին։
     - Ընտրողների ցուցակներին ծանոթանալու և այդ տեղեկատվությունը այլ անձանց փոխանցելու դեպքեր գրանցվել են 4 տեղամասում և կատարվել են՝ Հրազդան քաղաքում Սևակ Միքայելյանի վստահված անձի կողմից, Վաղարշապատ քաղաքում Դիանա Գասպարյանի, Վահե Մովսիսյանի, Սուրեն Մուրադյանի վստահված անձանց կողմից։
     - Դիտարկված տեղամասային կենտրոններից 5-ում եղել են քվեախցիկից դուրս քվեարկության դեպքեր, որոնք պատճառաբանվել են քվեախցիկի ետևում լուսավորության պակասով։
     - 7-ում եղել են դեպքեր, երբ քվեախցիկում միասին եղել են մեկից ավելի անձինք՝ գերազանցապես տարեցներ
     4-ում նկատվել են ընտրողի կողմից քվեաթերթիկի լուսանկարման դեպքեր։
     - 18-ում նկատվել են վկայականը տեսանելի չկրող մարդիկ

Ինչպես նաև՝
     1, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող թիվ 14/11 տեղամասում արձանագրվել է քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու մի քանի դեպք, դիտորդի պահանջով նկարները ջնջվել են։
     2, Նույն տեղամասում արձանագրվել է որ ՀՀ չգտնվող մեկ անձի տվյալների դիմաց ստորագրված է եղել, որը հայտնաբերել է վերջինիս եղբայրը, ով եկել էր նույն տեղամաս քվեարկության։
     3, 14/12 տեղամասում Դ․ Գասպարյանի վստահված անձը խոչընդոտում է Անկախ դիտորդ դաշինքի դիտորդի՝ քվեարկության ընթացքը տեսանկարահանելու իրավունքի իրացման գործընթացը՝ հրելով դիտորդին հորդորել է չնկարել։ Հատկանշական է հատկապես այն փաստը, որ տվյալ վստահված անձը իր վկայականը չի կրել սահմանված կարգով, այն տեսանելի չի եղել։

3384 | 0
Facebook