Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես են «Երևան 2800» հոբելյանական օրը մանուկները նշել Մանկական զբոսայգում

18:40, կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ինչպես են «Երևան 2800» հոբելյանական օրը մանուկները նշել Մանկական զբոսայգում

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած միջոցառումների շարքում Կիրովի անվան մանկական զբոսայգում երեխաների համար կազմակերպվել է «Արևային Երևան» խորագրով ծրագիրը: Հատուկ փոքրիկ երևանցիների համար նախատեսված հարթակում ներկայացվել են աճպարարական հետաքրքիր հնարքներ, կրկեսային համարներ: Ելույթ են ունեցել մանկական երգի ու պարի խմբեր՝ Երևանին նվիրված կատարումներով, կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառմանը տրամադրություն են նաև հաղորդել հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները:

Մանկական ժպիտներով տոնական համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև երեկո:

19019 | 0
Facebook