Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան կորցրել է իր զինամթերքի 40%-ը

14:25, կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ուկրաինան կորցրել է իր զինամթերքի 40%-ը

2017 թվականից ի վեր Ուկրաինան զինապահեստներում իրար հաջորդած Արտակարգ պատահարների արդյունքում կորցրել է իր զինամթերքի 40%-ը: Այս մասին գրում է «Зеркало недели»-ն: Մոտ մեկուկես տարում ոչնչացվել է 210 հազար տոննա զինամթերք՝ տարբեր տեսակների՝ սկսած ատրճանակների փամփուշտերից մինչև «Точка-У» բալիստիկ հրթիռներ: Այս ցուցանիշը 3 անգամ գերազանցում է Դոնբասի հակամարտության ընթացքում օգտագործված զինամթերքի թիվը: Այս հակամարտության ժամանակ Ուկրաինայի զինուժն օգտագործել է 70 հազար տոննա արկ:

Միայն Իչնյայում բռնկված հրդեհը ոչնչացրել է այնտեղ պահվող 69 հազար տոննա զինամթերքի 95%-ը, այդ թվում՝ գրեթե բոլոր 12-միլիմետրանոց ականանետային արկերը և 30-միլիմետրանոց արկերը՝ նախատեսված БМП-2-ի համար:

15602 | 1
Facebook