Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինքնասպանության փորձ կատարած Արմեն Բադալյանը կրկնակի վիրահատության է ենթարկվել

22:05, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ինքնասպանության փորձ կատարած Արմեն Բադալյանը կրկնակի վիրահատության է ենթարկվել

Ղրիմի Կերչ քաղաքի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանը, որն օրեր առաջ պոլիտեխնիկական քոլեջի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցնելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, կրկին վիրահատվել է: Նա ցած էր նետվել 4-րդ հարկից:

«Բադալյանը երկու անգամ վիրահատվել է և այժմ գիտակցության է եկել: Վիրահատությունները հաջող են անցել, սակայն տղան չի զգում ձեռքերն ու ոտքերը»,- հաղորդում է Mash Telegram-ալիքը:

РИА Новости-ն այսօր հայտնել էր, որ Արմեն Բադալյանը գտնվում է ծանր վիճակում:

Հիշեցնենք` ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: Քոլեջի ուսանողը կրակ էր բացել ինքնաձիգով, 21 մարդ մահացել է, 50-ից ավելին` վնասվածքներ ստացել:

11319 | 0
Facebook