Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արթուր Գևորգյանը` Տարոն Մարգարյանի` Հայաստանը լքելու լուրի մասին

21:03, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Արթուր Գևորգյանը` Տարոն Մարգարյանի` Հայաստանը լքելու լուրի մասին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրելել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի լքել Հայաստանը:

«Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Հայաստանից հեռանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Տարոն Մարգարյանի ընտանիքը Հայաստանում է՝ Երևանում»,- նշել է Ա. Գևորգյանը:
     Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներից մեկը լուր էր տարածել` հայտնելով, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նաև նշել էր, որ նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում:

14127 | 0
Facebook