Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած զանգվածային սպանդի հետևանքով 4-րդ հարկից նետված ագությամբ հայ Արմեն Բադալյանը գտնվում է ծանր վիճակում. հայտնում է РИА Новости-ն:
Այս տեղեկությունը հաստատել է Կերչի քաղաքապետ Սերգեյ Բորոզդինը` նշելով, որ տղան գտնվում է Կրասնոդարի հիվանդանոցում: «Նրան ուղղաթիռով, ծայրահեղ ծանր վիճակում, հասցրել են Կրասնոդարի հիվանդանոց»,- նշել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած հայ տղան այսօր փորձել է ինքնասպան լինել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 17-ին Ղրիմի Կերչ քաղաքի քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն էր տեղի ունեցել:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 21 մարդ է զոհվել, մոտ 50-ը վիրավոր է: Վիրավորների մեծ մասն անչափահասներ են: