Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած հայ տղան գտնվում է ծանր վիճակում

18:55, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած հայ տղան գտնվում է ծանր վիճակում

Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած զանգվածային սպանդի հետևանքով 4-րդ հարկից նետված ագությամբ հայ Արմեն Բադալյանը գտնվում է ծանր վիճակում. հայտնում է РИА Новости-ն:

Այս տեղեկությունը հաստատել է Կերչի քաղաքապետ Սերգեյ Բորոզդինը` նշելով, որ տղան գտնվում է Կրասնոդարի հիվանդանոցում: «Նրան ուղղաթիռով, ծայրահեղ ծանր վիճակում, հասցրել են Կրասնոդարի հիվանդանոց»,- նշել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Կերչի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցրած հայ տղան այսօր փորձել է ինքնասպան լինել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 17-ին Ղրիմի Կերչ քաղաքի քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն էր տեղի ունեցել:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ 21 մարդ է զոհվել, մոտ 50-ը վիրավոր է: Վիրավորների մեծ մասն անչափահասներ են:

9663 | 0
Facebook