Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաբուլի ընտրատեղամասերում պայթյուններ են որոտացել

14:05, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Քաբուլի ընտրատեղամասերում պայթյուններ են որոտացել

Առնվազն 3 պայթյուն է որոտացել այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ անցկացվում են երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները, հաղորդում է РИА Новости-ն:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ընդ որում, նշվում է, որ ընտրական գործընթացին պայթյունները չեն ազդի:

Ընտրությունների հետ կապված խաղաղ բնակիչների հասցեին ավելի վաղ սպառնալիքներ էր հնչեցրել «Թալիբան» ծայրահեղական շարժումը:

Փորձագետների խոսքով՝ ընտրություններին քիչ թվով մարդիկ կմասնակցեն ոչ միայն ընտրական գործընթացին քաղաքացիների անվստահության, այն նաև անվտանգության պատճառով:

5860 | 0
Facebook