Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ներկայումս Հայաստանի հիմնական խնդիրն ուժեղ ընդդիմության բացակայությունն է: Ընդդիմություն, որը ՀՀԿ-ի նման վարկաբեկված չլինի իշխանություն եղած ժամանակ երկրի թալանով, չվախենա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը արդարացի կերպով քննադատելուց, ունենա հիմնահարցերի լուծման այլընտրանքային տարբերակներ: Աքսիոմա է՝ որքան ուժեղ է ընդդիմությունը, այնքան հզոր է պետությունը: Մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր, ուժեղ ընդդիմության ձևավորումն իրատեսական չէ, մանավանդ այս պայմաններում, երբ շատ-շատերն անհարկի էյֆորիայի մեջ են, կարծես գլխներին հոպոպի փոշի է իջել»: