Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այն, ինչ նկարագրվում է վեպի մեջ, մեր օրերի իրողություններն են». Արծրուն Պեպանյան

01:10, կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
«Այն, ինչ նկարագրվում է վեպի մեջ, մեր օրերի իրողություններն են». Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյանն իր՝ «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» վեպի մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել.

...Իսկ այժմ վերնագրի մասին. ինչու՝ վերադարձ: Աշխարհը մեկ օրգանիզմ է իր ներկայով ու ապագայով՝ նախապես տեսնված ապագայի աչքով: Դիցերը, քուրմերի շուրթերով, Տիգրանին հայտնում են, թե ինչ է տեղի ունենալու մարդկութան հետ հազարավոր տարիներ հետո, հոգևոր, բարոյական ինչպիսի ձևախեղումներ է ապրելու մարդը, ինչպես է հայտնվելու բարոյական նահանջի քաոսում:

Եվ այն, ինչ նկարագրվում է վեպի մեջ, մեր օրերի իրողություններն են. մարդը հեռացել է Աստծուց, չի հետևում տիեզերական օրենքներին, մի խոսքով՝ Աստված մահանում է նրա համար:

Պատմության շրջափուլն ամբողջանում է. այսօրվա իրավիճակը շտկելու համար ևս պատասխանատու է հայը: Նա պետք է քանդի հանգույցը: Որովհետև տիեզերական ուժերի կողմից հայ էթնոսի վրա այդ առաքելությունն է դրված: Նա պարտավոր է լուծել խնդիրը, պարտավոր է փրկել շեղված աշխարհը:

Ուստի սպասենք Տիգրան արքայի գալստյանը: Ու կարողանանք տեսնել նրա գալուստը…

5486 | 3
Facebook