Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին

11:35, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին

ՀՔԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Սևան քաղաքի բնակչուհի Նաիրա Մուրադյանն ահազանգել էր MAMUL.am-ի խմբագրություն և հայտնել, որ հոկտեմբերի 7-ի կեսգիշերին իր եղբորը՝ 28-ամյա Արա Մուրադյանին, բուքմեյքերական կետից տարել են Սևանի ոստիկանական բաժին և ծեծի ենթարկել: Նաիրայի խոսքերով՝ եղբայրն այժմ հոգեբանական լուրջ վիճակում է, գլուխն ու մեջքը կապտուկների մեջ են։

«Sputnik Արմենիա»-ն տեղեկացնում է, որ այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին: Նրանք պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ վերջինները մեղավոր չեն։

44642 | 0
Facebook