Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան ընդունել է իր հյուպատոսությունում լրագրողի մահը

10:55, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Սաուդյան Արաբիան ընդունել է իր հյուպատոսությունում լրագրողի մահը

Սաուդյան Արաբիայի իշխանություններն ընդունել են Тhe Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահը:

Թագավորության պետական հեռուստատեսության տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում ծեծկռտուքի հետևանքով, հաղորդում է Тhe Washington Post-ը:

Թագավորության գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հետաքննության շրջանակներում 18 մարդ է ձերբակալվել: Հետաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ընդդիմադիր լրագրողի անհետացումը լարվածություն էր առաջացրել Էր Ռիյադի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Խաշոգջին հավանաբար մահացած է»:

10971 | 1
Facebook