Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Մոսկվայում. «Հրապարակ»

10:10, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Մոսկվայում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երևանյան տանը բնակվում են մայրը և քրոջ ընտանիքը:

Մարգարյանի մերձավոր շրջապատից հաստատեցին, որ նա Հայաստանում չէ, բայց գտնվելու վայրը չասացին:

Հիշեցնենք, որ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում Մարգարյանի դեմ քրգործ էր հարուցվել, և նա, խուսափելով անցանկալի զարգացումներից, 1 միլիարդից ավելի գումար է վճարել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
6769 | 5
Facebook