Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զարմանալի է, որ Վալլեքսից, Վալերի Մեջլումյանից, նրանց հովանվոր Սերժիկից ու Ռոբից ոչ մի բան չեն ուզում». Լևոն Գալստյան

00:10, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
«Զարմանալի է, որ Վալլեքսից, Վալերի Մեջլումյանից, նրանց հովանվոր Սերժիկից ու Ռոբից ոչ մի բան չեն ուզում». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն Վալլեքս կոչեցյալը ՀՀԿ-ի բարձր հովանու տակ թալանեց մեր ընդերքը, հարյուրավոր հեկտար անտառ վերացրեց, շրջակայքում աղտոտեց ամեն ինչ ինչ հնարավոր է, կոլապսի ենթարկեց Թեղուտի հանքը, Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, դադարեցրեց դրանց շահագործումը, բայց հիմա այդ ընկերության աշխատողները ՀՀ նոր կառավարության հետևից են ընկել, թե փրկեք մեզ, աշխատանք տվեք մեզ։
     Զարմանալի է, որ Վալլեքսից, Վալերի Մեջլումյանից, մյուս ղեկավարներից, նրանց հովանվոր Սերժիկից ու Ռոբից ոչ մի բան չեն ուզում։
     Նոր կառավարությունը պետք է հստակ սահման գծի, թե որտեղից է սկսվում իր պատասխանատվությունը։ Նախորդների կողմից առանց որևէ գնահատում և փորձաքննություն իրականացնելու տրված բոլոր թույլտվություններն ու եզրակացությունները պետք է վերանայվեն։ Անխտիր բոլորը։
     Սկզբում մի քիչ ծանր է լինելու, բայց հետո գոնե կունենանք մաքուր էջից սկսելու հնարավարություն»։

8678 | 0
Facebook