Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանը կմեկնի Լիբանան». Արման Եղոյան

17:05, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Նիկոլ Փաշինյանը կմեկնի Լիբանան». Արման Եղոյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ»:

3206 | 0
Facebook