Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերջապես՝ ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը». Արթուր Սաքունց

16:50, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Վերջապես՝ ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջապես «ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը» հարցի կոնկրետ պատասխան:

Անկախ նրանից ընդունում ենք, թե ոչ, բայց առաջին անգամ է ներկայացվում ԻՆՉՈՒ հարցի պատասխանը:

Եվ այս հիմնավորումը որևէ աղերս չունի քաղաքական ռասիզմի հետ:

Հասկանալի է նշանակման դրդապատճառի հիմնավորումը:

Բայց միաժամանակ, մնում է հարցը, արդյոք այդ դրդապատճառը կիրառելի է կոնկրետ դեպքի համար՝ սա այսպես կոչված ռեալ պոլիտիկի ժանրից է:

Դրա համար պետք է լրջորեն բարեփոխել իրավապահ համակարգը՝ ժողովրդավարական պետության արժեքների, մարդու իրավունքների սկզբունքների և պրոֆեսիոնալիզմի համակցության հիման վրա:

Բայց նման նշանակումը անպատասխան է թողնում հասարակության շրջանում արդարության, իրավական և ժողովրդավարական արժեքների և դրանց հիման վրա զարգացումների հետ կապված»:

| | |
5434 | 0
Facebook