Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված լուծումներ ենք փնտրում». Վարագ Սիսեռյան

15:20, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված լուծումներ ենք փնտրում». Վարագ Սիսեռյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված խնդրին.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հերթական հանդիպումը: Նշեմ, որ ավելի վաղ նախատեսվող հանդիպումը հետաձգվել է մինչ երկուշաբթի, քանի որ պարոն Մեջլումյանը բացակայում է Հայաստանից:
     Բացի այդ՝ այսօր երեկոյան ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով»,- գրել է Սիսեռյանը:

Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքի դադարեցումը խիստ դժգոհություն էր առաջացրել աշխատողների շրջանում: Նրանք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով շարունակել գործարանի աշխատանքները:

3675 | 0
Facebook