Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի հարցով հերթական քառակողմ գագաթնաժողովը կանցկացվի Ստամբուլում

15:15, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Սիրիայի հարցով հերթական քառակողմ գագաթնաժողովը կանցկացվի Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հաջորդ շաբաթ Ստամբուլում սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ քննարկում կանցկացնեն, հաղորդում է Anadolu-ն:

Գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ին նախատեսված քառակողմ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մանրամասն կքննարկեն Սիրիայի իրավիճակը, մասնավորապես, Իդլիբի հարցով ռուս-թուրքական համաձայնություններն ու ընդհանուր առմամբ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը:

4 երկրների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն նաև արդեն 8 տարի քաղաքացիական պատերազմի կարգավիճակում գտնվող արաբական հանրապետությունում մարդասիրական ծրագրերի ընդլայնման հնարավոր ուղիների շուրջ:

4706 | 0
Facebook