ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Պուտինի և այլ պետությունների ղեկավարների միջև «քիմիայի» մասին: Այս մասին Պեսկովն ասել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում:
«Չգիտեմ, թե որքանով քիմիա գոյություն ունի պետությունների ղեկավարների միջև: Ոչ մի քիմիա նախագահին չի ստիպի ետ կանգնել ազգային շահերից»,- ասել է Պեսկովը:
Որպես օրինակ Պեսկովը նշել է Պուտինի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի միջև հարաբերությունները, գրում է Lenta.ru-ն:
«Երբ Շրյոդերը կանցլեր էր, նրանք առանց զիջելու վիճում էին ընթացիկ հարցերի շուրջ՝ լինի դա միջազգային օրակարգ, թե երկկողմ հարաբերություններ»,- նշել է նա՝ հավելելով, որ ընկերական հարաբերությունները չեն կարող ազդել բանակցությունների բնույթի վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ՌԴ նախագահի հետ ընկերության մասին, ասել էր. «Դա քիմիա է, որը չես բացատարի»: