Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեռակա կրթության որակն իրոք կասկածահարույց է, բայց սկզբունքը` ճիշտ». Նարինե Դիլբարյան

13:05, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Հեռակա կրթության որակն իրոք կասկածահարույց է, բայց սկզբունքը` ճիշտ». Նարինե Դիլբարյան

Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեռակա կրթության որակն իրոք կասկածահարույց է։ Բայց սկզբունքը՝ հեռակայության՝ ներառյալ հեռավարության, ճիշտ է։ Ինչու վերացնել՝ վերափոխենք, բարեփոխենք։ Ուստի հոնքն ուղղելու տեղը աչքն էլ չհանենք այսպիսի շտապողականությամբ։ Հուսամ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կրթության մասին օրենքներում լուրջ, հայեցակարգային փոփոխություններ կարվեն՝ շահագրգիռ և արհեստավարժ ուժերի ներգրավմամբ»։

3180 | 0
Facebook