Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Ստեղծագործելը դարձել է հոգեվիճակ, որի միջոցով իմ հույզերն եմ ներկայացնում». Մանան Սահրադյան

18:15, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
«Ստեղծագործելը դարձել է հոգեվիճակ, որի միջոցով իմ հույզերն եմ ներկայացնում». Մանան Սահրադյան

Ապագա մանկաբույժ, 18-ամյա Մանան Սահրադյանը նաև ստեղծագործում է: « 9-րդ դասարանում էի, երբ առաջին անգամ «Վերջին զանգի» միջոցառման համար ստեղծագործություն գրեցի, դրանից հետո մոտ մեկ տարի դադար եմ տվել և հետո սկսել եմ նորից ստեղծագործել»,- զրույցում պատմում է Մ. Սահրադյանը:

«Ստեղծագործելը դարձել է հոգեվիճակ, որի միջոցով իմ հույզերն եմ ներկայացնում». Մանան Սահրադյան
«Ստեղծագործելը դարձել է հոգեվիճակ, որի միջոցով իմ հույզերն եմ ներկայացնում». Մանան Սահրադյան

Մանանը գրել սկսել է 14 տարեկանից, հիմնականում գրում է չափածո գործեր և արդեն ունի մեկ նովել:

«Անակնկալ այց» նովելը, որը, ըստ Մանանի՝ «որոշ չափով իրականություն է, որոշ չափով՝ երևակայական»՝ ներկայացնում է գրողի կյանքը:

Չափածո գործերը նվիրված են սիրուն և հայրենիքին:

Հայրենիքս՝ որպես հիմնասյուն,

Ամուր կառչել է հայոց սուրբ հողին,

Հայրենիքս՝ ասես սրբություն,

Զոհեր է թողել իր ճանապարհին…

Մանան Սահրադյանն ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքում, սովորում՝ Երևանի պետական բժշկական համալսարանում:

«Ստեղծագործելը դարձել է հոգեվիճակ, որի միջոցով իմ հույզերն եմ ներկայացնում». Մանան Սահրադյան
«Ստեղծագործելը դարձել է հոգեվիճակ, որի միջոցով իմ հույզերն եմ ներկայացնում». Մանան Սահրադյան

Ծնողների ու իր ցանկությամբ ընտրել է բժշկի մասնագիտությունը: «Երեխաներին շատ եմ սիրում, այդ պատճառով որոշեցի մանկաբույժ դառնալ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ստեղծագործելը ևս կարևորում է: «Ստեղծագործելը դարձել է հոգեվիճակ, որի միջոցով իմ հույզերն ու ապրումներն եմ ներկայացնում»:

Մանանն ասում է, որ ընտանիքի անդամներից բացի պարտական է իր երեք ուսուցչուհիներին: «Ինձ ոգևորել են ոչ միայն ընտանիքիս անդամները, այլև իմ երեք ուսուցչուհիները՝ Նաիրա Հովասափյանը, Սոնա Դավթյանը, Նարինե Գասպարյանը, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել նաև իմ դաստիարակման գործում»:

Հայրենիքս՝ իր շքեղությամբ,

Օտարի սրտում կարոտ է ծնել,

Հարենիքս՝ իր տաքուկ ջերմությամբ,

Հայ պանդուխտներին տուն է դարձրել:

| | |
3876 | 0