Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վահագն Հովակիմյանն իր` քաղաքապետի տեղակալ նշանակվելու լուրերի մասին

12:40, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Վահագն Հովակիմյանն իր` քաղաքապետի տեղակալ նշանակվելու լուրերի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ (և ոչ միայն).

Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ»։

2997 | 0
Facebook