Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին:
Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը:
Ի դեպ, վերջերս Սորոսին անվանել էր «անտիխրիստ»: Դրա համար նորից ասեմ` Սորոսն ու ԱՄՆ-ն իրար հետ կապ չունեն»: