Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադայում առաջին տուգանքն են սահմանել՝ մարիխուանայի սխալ օգտագործման համար

14:05, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Կանադայում առաջին տուգանքն են սահմանել՝ մարիխուանայի սխալ օգտագործման համար

Կանադայի ոստիկանությունը Twitter-ի իր էջում հայտնել է մարիխուանայի օգտագործման կանոնների խախտման համար տուգանքի մասին: Կանադան օրինականացրել էր մարիխուանայի օգտագործումը հոկտեմբերի 17-ին:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ մարիխուանայի օգտագործման կանոնները խախտել է Վինիպեգ քաղաքի բնակիչը: Նշվում է, որ նա ստիպված է պետությանը 672 կանադական դոլար (517 ամերիկյան դոլար) վճարել՝ մեքենայում մարիխունայի օգտագործման համար:

Իրավապահները նշել են, որ մարիխուանայի, ինչպես և ալկոհոլի օգտագործումն օրինական է, սակայն արգելված՝ տրանսպորտային միջոցում:

9848 | 0
Facebook