Կանադայի ոստիկանությունը Twitter-ի իր էջում հայտնել է մարիխուանայի օգտագործման կանոնների խախտման համար տուգանքի մասին: Կանադան օրինականացրել էր մարիխուանայի օգտագործումը հոկտեմբերի 17-ին:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ մարիխուանայի օգտագործման կանոնները խախտել է Վինիպեգ քաղաքի բնակիչը: Նշվում է, որ նա ստիպված է պետությանը 672 կանադական դոլար (517 ամերիկյան դոլար) վճարել՝ մեքենայում մարիխունայի օգտագործման համար:
Իրավապահները նշել են, որ մարիխուանայի, ինչպես և ալկոհոլի օգտագործումն օրինական է, սակայն արգելված՝ տրանսպորտային միջոցում: