Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Գաբրիել Ղազարյանը հայկական բռնցքամարտի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել

11:45, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Գաբրիել Ղազարյանը հայկական բռնցքամարտի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը Հայաստանում ստեղծված բռնցքամարտի ֆեդերացիաների շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ, հայտարարություն է տարածել՝ առաջարկելով խնդրի լուծման իր տարբերակը․

«Հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀՀԲՖ) նախագահի 02.08.2018 թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպումները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը և այն հանգուցալուծելու նպատակով առաջարկում է կազմակերպել և անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և ԱԻԲԱ-ի կանոններին (հոդված 37) համապատասխան ՀՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչների (ԱԻԲԱ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիչներ, մարզիկներ, բռնցքամարտի վետերաններ) իրավունքներն ու շահերը և բոլորին ծանուցել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունների անցկացման օրակարգի, վայրի և ժամի մասին` խստորեն պահպանելով ՀՀԲՖ-ի կանոնադրության 4.2.1, 4.2.2, 10.3.3 և 10.5.3 կետերի դրույթները»:

| | |
1882 | 0