Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սամվել Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առաջ պատասխան չտվեց». Ոսկան Սարգսյան

11:00, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Սամվել Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առաջ պատասխան չտվեց». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախորդ իշխանության օրոք ամենալավ բիզնեսների տերերը` օլիգարխները, իրենց շահույթներից փայ էին հանում «վերևին»: Հայաստանում իշխանափոխությունից հետո նրանք ո՞ւմ են մուծվում, եթե չեն մուծվում, ինչո՞ւ նրանց մուծած հարկերը կտրուկ չեն աճել: Օլիգարխ, Երևանը սուպերմարկետներով գրաված Սամվել Ալեքսանյանն այդպես էլ օրենքի առաջ պատասխան չտվեց իր կեղծած օղիների, մարդկանց առողջությունը խաթարելու համար: Ասում են, որ հիմա նա «Դուխով» օղի է արտադրում: Առաջ Հայաստանում թմրաբիզնեսից, մարմնավաճառությունից ստացված շահույթները հայտնի կլանն էր տնօրինում: Հիմա այդ եկամտաբեր հանցատեսակները վերացել ե՞ն: Ոստիկանության հաղորդմամբ` Երևանում բերման է ենթարկվել 742 մարմնավաճառ: «Էլիտար» անբարոյականներն Երևանյան լճի ափին չեն կանգնում, նրանց բերման չեն ենթարկում, բացի այդ ամեն մի պոռնիկ իր գլխին տեր ունի»:

5869 | 8
Facebook