Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Պահանջում ենք և ոչ խնդրում՝ շուտափույթ վերացնել խախտումները». Գևորգ Դավթյան

10:40, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Պահանջում ենք և ոչ խնդրում՝ շուտափույթ վերացնել խախտումները». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղբահանությունն արդեն զահրուրելի է դառել հարգելի Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների պատասխանատուներ, համատարած խախտվում է բնակչության իրավունքները, չնայած նրան, որ այդ ծառայության համար վճարումներն առկա են, իսկ չվճարումների համար` տուգանքներն անխուսափելի։ Նման ընթացքը շարունակվելու դեպքում ստիպված ենք լինելու տարածքային մասշտաբներով դիմելու դատական պաշտպանության` վնասների հատուցմամբ։ Կարծում եմ, տեղական իշխանությանը պետք է որ հասկանալի լինի, որ բնակչությունը չի հանդուրժի ցանկացած ապօրինություն։ Պահանջում ենք, և ոչ խնդրում, շուտափույթ վերացնել այդ խախտումները»։

| | |
4535 | 0