Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«7-ի» գործով դատապարտված Մասիս Այվազյանը որպես տուժող հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

23:05, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
«7-ի» գործով դատապարտված Մասիս Այվազյանը որպես տուժող հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ կալանավորված ապա ազատազրկման դատապարտված Մայիս Այվազյանը որպես տուժող հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում, գրում է Armtimes.com-ը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել էր Այզվայնի և Գրիգոր Ոսկերչյանի գործով վճիռները:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է Ոսկերչյանի և Այվազյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։

2008-ի նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Արագածոտնի մարզի նախընտրական շտաբի ղեկավար Մասիս Այվազյանը երեկ մեր զրույցում ասաց, ուշացած է վճիռը, ավելի շուտ կարող էին հրապարակել: «Վստահ էի, որ պետք է ճիշտ վճիռ կայացներ: 15 օր ինձ առանց դատարանի վճռի պահել էին քրեակատարողական հիմնարկում, այսինքն՝ պատանդի կարգավիճակով ինձ 15 օր պահել են, իմ գործով հիմնական խախատումը սա է»: Մասիս Այվազյանն ասաց, որ անգամ չի հիշում այն դատավորին, ով իրեն ազատազրկման է դատապարտել. «Որովհետև դատավորը չի եղել որոշողը, իրեն պատվեր են տվել, ինքը պատվերը կատարողն է եղել: Դատավորի գործիք է եղել»:

62-ամյա Մասիս Այվազյանին ձերբակալել էին առավոտյան՝ ժամը 5:45-ին, հենց Ազատության հրապարակից, երբ ոստիկանությունը ներխուժել և բռնություններ էր գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ձերբակալությունից հետո Այվազյանին տեղափոխել էին ոստիկանություն, որտեղ արձանագրել էր բերման ենթարկվելու ժամը, իսկ հետագայում մեղադրանք առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (ՀՀ ՔՕ 316 հոդված) և զանգվածային անկարգություններ հրահրելու (ՀՀ ՔՕ 225-րդ հոդված) համար:

Այվազյանի իրավունքները խախտվել են նաև կալանավորված ժամանակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4795 | 0
Facebook