Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են մարմնամարզության աշխարհի առաջնությանը մեկնող մեր մարզիկների անունները

23:10, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտնի են մարմնամարզության աշխարհի առաջնությանը մեկնող մեր մարզիկների անունները

Հոկտեմբերի 25-ին Դոհայում մեկնարկող մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 5 մարզիկ՝ Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը հանդես կգան բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա: Հավաքականին Կատար կուղեկցեն գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Արտյոմ Ավետյանը, Կարեն Բաղդասարյանը, Հայկ Նազարյանը: Մրցակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից երկիր պետք է ներկայացնի միջազգային կարգի երկու մրցավար: Այդ դերում կլինեն Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը: Մեր պատվիրակությունը Քաթարից կվերադառնա նոյեմբերի 5-ին, իսկ նոյեմբերի 20-ին կմեկնի Գերմանիայի Գոթբուս քաղաք` աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու։

2738 | 0
Facebook