Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք կարող եք ընտրել Հայաստանի երրորդ հանրապետության առաջին կին քաղաքապետին». Փաշինյանի ելույթը Էջմիածնում (տեսանյութ)

19:15, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
«Դուք կարող եք ընտրել Հայաստանի երրորդ հանրապետության առաջին կին քաղաքապետին». Փաշինյանի ելույթը Էջմիածնում (տեսանյութ)

Էջմիածնեցիները կոռուպցիոն օլիգարխիայից, բեսպրեդելից, բդեշխություններից ամենից շատն էին տուժում, սկսելով իր ելույթն Էջմիածին քաղաքում, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այժմ, սակայն, ձեր առջև կանգնած է ևս մեկ մեծ մարտահրավեր, ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորություն: Դա պակաս կարևոր չէ, քան արդեն տեղի ունեցած հեղափոխությունը: Երրորդ հանրապետության պատմության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել ոչ մի կին քաղաքապետ: Ահա դուք պետք է անեք ևս մեկ հեղափոխություն՝ Դիանա Գասպարյանին ընտրելով առաջին կին քաղաքապետ: Ես չեմ ուզում որևէ թեկնածուին թերագնահատել, բայց ես ուզում եմ ասել, որ սա իսկապես չափազանց կարևոր հեղափոխություն է, որը ես կոչ եմ անում անել: Որովհետև սկսած 1996 թվականց Հայաստանում անընդհատ փորձ էր արվում անել ժողովրդական հեղափոխություն, և տարբեր պատճառներով դա չէր ստացվում: Դրա իրականանալու ամենակարևոր պատճառներից մեկը կանանց զանգվածային ներգրավվածությունն էր բոլոր գործողություններին: Մեր կանայք, մայրերը քույրերը վճռական ազդեցություն ունեցան: Ովքեր տանն էին, շերեփներով էին պայքարում, երտասարդ մայրերը մանկասայլակներով երթ էին անում, մենք համոզված ենք, որ Հայաստանում պետական մակարդակում կանանց դերը գնալով պետք է ավելանա: Պետք է ունենանք քավելի շատ կին գործիչներ՝ պատգամավորներ, քաղաքապետեր, գյուղապետեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

5305 | 4
Facebook