Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ». Նիկոլ Փաշինյան

18:50, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ։

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հաստատական պատասխան է տվել այն հարցին՝ արդյոք հրադադարի խախտումների դեպքում հնարավոր կլինի ուղղակիորեն կապվել Ադրբեջանի ղեկավարության հետ, նշելով սակայն, որ յուրաքանչյուր դեպքի համար կապը չի լինելու: «Այնպես չէ, որ ամեն դեպքի համար կապի մեջ ենք մտնում՝ ըստ անհրաժեշտության», - ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

5720 | 0
Facebook