Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարկոս Պիզելին՝ իր առողջական վիճակի մասին

19:00, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Մարկոս Պիզելին՝ իր առողջական վիճակի մասին

Հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Նախնական հետազոտությունը ցույց էր տվել, որ ֆուտբոլիստի մոտ, բարեբախտաբար, կոտրվածք կամ պատռվածք չկա, ուժեղ հարվածի հետևանքով ցավեր կային ծնկի հատվածում: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Մարկոսը խոսել է իր ինքնազգացողության մասին:

«Արդեն համեմատաբար լավ եմ զգում: Արդեն Ղազախստանում եմ և պատրաստվում եմ երկու օրվա ընթացքում մեկնել Բրազիլիա՝ ևս մեկ հետազոտություն անցնելու: Հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին կլինի և կկարողանամ օգնել հավաքականին մոտակա խաղերի ընթացքում»,- նշել է նա:

4592 | 0
Facebook