Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը

15:20, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը

Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 3-րդ կոնֆերանսը` «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետների՝ Հայաստանից և արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորի՝ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ավստրիայի, Էստոնիայի, Սլովակիայի, մասնավոր, հանրային և ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսն ունի քննարկման երկու զուգահեռ ուղղություններ՝ կորպորատիվ կառավարման, ռիսկերի և հսկողութան մարտահրավերները ժամանակակից աշխարհում և ներքին աուդիտի տեխնոլոգիական մարտահրավերները: Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկող բանախոսներից են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, կրթության ոլորտը ներկայացնող՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, և Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Արա Չալաբյանը, Մանե Թանդիլյանը, Ռալֆ Յիրիկյանը և Հակոբ Անդրեասյանը կոնֆերանսի առաջին օրը հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարևորությունը՝ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաև ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում:

Կարևորելով ներքին աուդիտի ու համապատասխանության գործառույթի կիրառումը կորպորատիվ կառավարման ոլորտում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մասնավորապես, նշել է. «Ներքին աուդիտը պարզապես ռիսկերի վաղ բացահայտման մեխանիզմ չէ, որն օգնում է կանխարգելել խնդիրները՝ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամի: Բիզնեսի տեսանկյունից՝ ներքին աուդիտը և hամապատասխանությունը գործիքներ են և ռազմավարական միջոց՝ առաջատարի դիրքերը գրավելու և պահպանելու համար, ինչպես նաև ստեղծելու համար այնպիսի մրցակցային առավելություն, որը շատ դժվար է կրկնօրինակել»:

Ներքին աուդիտի միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում կարևոր է երկրում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման տեսակետից: Այն նաև կօգնի գործարար հասարակությանը ներկայացնել առողջ և կայուն բիզնես միջավայր ստեղծելու հարցում ներքին աուդիտի նշանակությունը, նպատակներն ու առավելությունները: Արտերկրից ժամանած՝ ներքին աուդիտի փորձառու մասնագետները ծանոթանում են ներքին աուդիտի և կորպորատիվ կառավարման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին, ինչն իր հերթին նպաստում է երկրի դրական վարկանիշի բարձրացմանը:

Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը
| | |
3704 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am