Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է 12000 եվրո վճարել

14:55, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է 12000 եվրո վճարել

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից տեղեկանում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 11-ին հրապարակել է «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 71306/11) վճիռը, որով արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում:

Սույն գործով դիմումատուները Թեղուտ գյուղում գտնվող 0.383 հեկտար վարելահողի համասեփականատերեր են եղել, որը հասարակության և պետության կարիքների համար օտարվել է հանքաարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով:

Եվրոպական դատարան ներկայացված գանգատով դիմումատուները պնդել են, որ օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել, և պտղատու ծառերից ստացված եկամուտը հաշվի չի առնվել:

Ներպետական դատարանները դիմումատուների այս պնդումն անտեսել են և, որպես փոխհատուցման ենթակա գումար, հաստատել են միայն գույքի շուկայական արժեքի հիման վրա հաշվարկված գինը: Հաշվի չի առնվել նաև նրանց` ապրուստի միջոցներից զրկելու հետևանքով պատճառված իրական վնասը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք նրանք ի վիճակի էին այդ տարածքում նոր հողատարծք գնել:

Նշվածի լույսի ներքո Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումն իրականացվել է Կոնվենցիայի երաշխիքների խախտմամբ:

Դիմումատուները պահանջել են 22 190 եվրո որպես նյութական և 5 000 եվրո որպես ոչ նյութական վնասի, ինչպես նաև 2 000 եվրո՝ որպես ներպետական դատարաններում և Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում կատարված ծախսերի և ծախքերի հատուցում:

Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 10 000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 2 000 եվրո կրած ծախսերի և ծախքերի դիմաց:

| | |
3206 | 0