Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Արա Գյուլերի համար հայ լինելն առավելություն է, ինչը նա երբեք չի թաքցրել

15:05, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Արա Գյուլերի համար հայ լինելն առավելություն է, ինչը նա երբեք չի թաքցրել

Արա Գյուլեր կամ Արա Տերտերյան, իսկ առավել հայտնի «Ստամբուլի լուսանկարիչ» և «Ստամբուլի աչք»-ի ֆոտոխցիկի առաջ շատ լեգենդար մարդիկ են հայտնվել՝ Ունիսթոն Չերչիլ, Ինդիրա Գանդի, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո, Մերլին Մոնրո, Արամ Խաչատրյան: Իսկ լուսանկարները հայտնվել են Time, Life, Newsweek և այլ հայտնի պարբերականների էջերին: Ամեն մեկի հետ կապված տարբեր հիշողություններ ու պատմություններ կան:

Արամ Խաչատրյանին նկարելու օրվա մասին իր հարցազրույցներից մեկում պատմել է, թե իրար չէին հասկանում. նա խոսում էր արևմտահայերեն, իսկ Խաչատրյանը՝ ռուսերեն:

Կոմպոզիտորը լարված էր նստած ֆոտոխցիկի առաջ: «Մարդը հազար ու մի մոդել կընե: Ես ադանք պատկեր չեմ քաշեր»:

Հայազգի լուսանկարիչը ծնվել է Ստամբուլում: Սովորել Մխիթարյան, այնուհետև Կեդրոնական վարժարանում:

«Հայ լինելն առավելություն է»,-ասում էր լուսանկարիչը և ավելացնում, որ երբեք չի թաքցրել իր ազգությունը:

Արա Գյուլերը Հայաստանում բազմիցս է եղել, սակայն Խորհրդային տարիներից հետո 2013 թվականին էր, որ «Բարև Ձեզ» ասաց հայերին:

«Հայաստան առաջին անգամ չէ, որ կուգամ: Չորրորդ անգամն է: Ամեն եկած ատենս տակավին քոմունիսթ էին: Առաջին անգամն է, որ քոմունիսթի վերջեն կուգամ»,-ասում էր նա:

«Բարև Ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվել են աշխարհի տարբեր անկյուններում արված 130 լուսանկար:

Երևանում Արա Գյուլերին ամենաշատը կանանց կրունկների բարձրությունը զարմացրեց:

«Կարող եք զարմանալ, բայց ամենամեծ փոփոխությունը խորհրդային ժամանակներից ի վեր, որը ես նկատեցի Հայաստանում, կանանց կոշիկների կրունկների բարձրությունն է»:

1943 թվականին էր, որ Տերտերյանը դարձավ Գյուլեր.

Արայի հայրն ու մայրը հայեր են եղել, մայրը՝ հարուստ ընտանիքի զավակ, իսկ հոր ամբողջ ընտանիքն անհետացել է հայոց ցեղասպանության ժամանակ: Տերտերյան ազգանունը 1943 թվականին ընդունված օրենքի պատճառով է փոխվում Գյուլեր:

Հայրը դեղագործ էր, ով 4-5 դեղատուն ուներ Ստամբուլում: Այսօր դրանցից մեկի փոխարեն «Արա» անունով սրճարանն է, որտեղ ալկոհոլ չեն պատվիրում. միայն՝ թեյ, սուրճ և տաք շոկոլադ:

Արային առաջին լուսանկարչական ապարատը հայրը՝ Տաճատ Գյուլերն է նվիրել:

«Լուսանկարչությամբ սկսեցի զբաղվել այն ժամանակ, երբ հասկացա, որ դրանով ավելի շատ բան կարող եմ տալ»:

Առաջին պրոֆեսիոնալ նկարներն արվեցին 1948 թվականին, երբ Թուրքիայում արմատականները քանդում էին Քեմալ Աթաթուրքի արձանը: Արան առաջինն է նկարում այս փաստը և անմիջապես ուղարկում աշխարհի թերթերին:

Արա Գյուլերն իր հարցազրույցներից մեկում պատմել է՝ հոր գյուղ ճանապարհորդության մասին:

«Հայրս մի օր ասաց,- «Տղա ջան, ամբողջ աշխարհը պտտեցար, բայց մեր գյուղը չեկար»:- Որոշեցինք գյուղ գնալ, ամբողջ տեղը պտտվեցինք, հայրս իրենց տունը փնտրեց, բայց չգտավ, որովհետև քանդել էին: Հետո գերեզմանատուն գնացինք, այնտեղ էլ էին քանդել»:

Ամիսներ անց, սակայն, հոր մահվանից հետո, հուղարկավորության օրը մարդիկ են գալիս և Տաճատ Գյուլերին փնտրում:

«Ասացի՝ մեռել է, թաղմանն ենք գնում, ասացին, որ Շապին Գարահիսարից են, բան են բերել ակղով: Ի՞նչ պիտի լիներ՝ պտուղներն էին, գյուղի պտուղներն էին բերել արկղով: Պտուղները տոպրակների մեջ լցրեցի, գերեզմանատուն գնացինք: Արարողությունն ավարտելուց հետո վարդապետին պատմեցի, վարդապետն ասաց՝ պտուղները դրեք իր հետ: Պապաս իր գյուղի պտուղների հետ գնաց»:

Լուսնակարիչն ասում էր. «Ամենակարևորը աշխարհի վրա հետք թողելն է»:

| | |
1799 | 0