Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում». Նիկոլ Փաշինյան

12:45, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
«Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքական իրավիճակները հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն են ունենում, և ես ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանություն չի փոխի, այլ ընդհակառակն՝ ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան մեր աշխատանքները», -այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին, նշել է, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում. «Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է քաղաքականացվի, այդ ժամանակը կօգտագործի ահա այդպիսի կառուցողական նպատակներով»,- ասել է Ն. Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանն այսօր ասել էր, որ ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հատկապես մարզերում, նոր մոտեցումներ են լինելու:

2785 | 0
Facebook