ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել, գրում է РИА Новости-ն:
«Եթե վերադառնում ես քաղաքականություն, պետք է այդ մասին մտածես»,- գործակալությանն ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ կուսակցության անվանումը սկզբունքային չէ:
«Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է հարմարեցվեն...Այժմ ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում և կարծում եմ, որ այն պետք է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- հավելել է Քոչարյանը՝ նշելով, որ չի ձգտում բարձր պաշտոնի:
Ընդ որում, խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն չունենալու մասին, Քոչարյանն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում:
«Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ պետք է կուսակցություն հիմնեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչ եղել է: Կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար ինչպե՞ս է լինում, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Ուշադրություն ես դարձնում մարդկանց, ում հետ շփվել, աշխատել ես»,- ասել է նա:
Ավելի վաղ գործակալության հետ զրույցում Քոչարյանը պատմել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: