Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցություն

12:50, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցություն

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հավանություն է տվել Ասիական զարգացման բանկից 50 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նախագծին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշված միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 156 մլրդ 915 մլն 705.5 հազ. ՀՀ դրամ), ուստի, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն ԱՄՆ դոլար է: Այն բաղկացած է 2017թ. և 2018թ. համար առանձին ենթածրագրերից՝ համապատասխանաբար 40 մլն ԱՄՆ դոլար և 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ծրագիրը միտված է ՀՀ ֆինանսական շուկաների ընդլայնմանը:

2775 | 0
Facebook